-
06.12.2020|
11:21
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսել է ՀՀ նոր ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ: Սմոլենսկի հրապարակը հաղորդում է, որ «կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարումը և ՀՀ ԱԳ նախարարի դեկտեմբերի 7-ին Մոսկվա աշխատանքային այցը» Նոյեմբերի 21-ին Լավրովն արդեն եղել է Երևանում ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կազմում:
-
05.12.2020|
20:48
1988-ից սկսած՝ Ղարաբաղյան շարժման առաջին օրերից, ես եղել եմ այս հրապարակում, բայց առաջին անգամ եմ բարձրանում բեմ, քանի որ շատ-շատերը կարծում, նույնիսկ արտահայտվում են, որ մտավորականությունը լուռ է, որ մտավորականությունը փորձում է հարմարվել՝ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ասաց բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:
-
05.12.2020|
20:24
Հոլիվուդյան աստղերը միացել են հայ ռազմագերիների դեմ խոշտանգումները դադարեցնելու և նրանց ազատ արձակելու պահանջով արշավին: Աշխարհահռչակ երգչուհի Շերը, հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, նշանավոր ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը սոցիալական հարթակներում պատմում են ադրբեջանական գերության մեջ գտնվող տասնյակ հայերի դեմ իրականացվող անթույլատրելի վերաբերմունքի մասին, հորդորում աշխարհի առաջնորդներին պատասխանել Ադրբեջանի ագրեսիվ քայլերին:
-
05.12.2020|
15:11
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքում հրապարակել է իր դիրքորոշումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարի կողմից բուհի ռեկտոր նշանակելու հարցի վերաբերյալ։
-
04.12.2020|
23:31
Երևանի Պետհամալսարանի դեկանները և ստորաբաժանումների ղեկավարները պահանջում են Ազգային ժողովից անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը, երկրի գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար։
-
04.12.2020|
20:37
Այս իշխանությունը մինչև կառավարման վերջին րոպեն ամեն ինչ անում է, որ հիմնահատակ ոչնչացնի ամեն ինչ, ոչ մի ոլորտում քարը քարի վրա չթողնի։
-
04.12.2020|
01:14
Սարատովում հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 8-ը անցկացվող «Գագարին.Դոկ» (Гагарин.doc) կինոփառատոնում ՄԱՆԵԻ (ՄԱՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ) «Ճայը» էքսպերիմենտալ ֆիլմն արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակի։ Երիտասարդ ռեժիսորի հետ մեր զրույցը պատերազմի, հետպատերազմյան շրջանի ու կինոյի մասին է։
-
04.12.2020|
01:12
ԿԳՄՍ նախարարի տեղակալ ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ հետ զրուցել ենք Արցախի հանձնված տարածքների պատմամշակութային հուշարձանների ճակատագրի մասին։ Ի՞նչ է արվել այս օրերին և ի՞նչ է հնարավոր անել հետայսու։
-
04.12.2020|
01:09
Թվում է, թե այդ ամենը շատ վաղուց է եղել։ 1988 թ. հունիս-հուլիսին Մարտունի քաղաքի ծայրամասում ինքնապաշտպանության նպատակով պոստեր էինք դնում։ Մեր ու թուրքի միջև ռուսական զորքն էր։ Իրավիճակը լարված էր։
-
04.12.2020|
00:59
1969 թվական։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Արա Սարգսյանը փետրվարի 2-ին հյուրընկալվում է ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրությունում և ճշտում 1970-ին Լենինի ծննդյան 100-ամյակին նվիրված այն միջոցառումների ընթացքը, որոնք պետք է կազմակերպվեին Հայաստանի նկարիչների միությունում։